Ղազախստանում բժիշկները երեխայի ուղեղից որդեր են հեռացրել
Շիմքենթի (Ղազախստան) քաղաքային կլինիկական մանկական հիվանդանոցի բժիշկները տղա երեխայի ուղեղից որդեր են հեռացրել։ Այս մասին հայտնում է տեղական OTYRAR հրատարակությունը։
Լրատվամիջոցները հայտնում են, որ տասը տարեկան մի տղա դիմել է բժիշկներին՝ բողոքելով մշտական գլխացավերից։ Հետազոտության արդյունքում բժիշկները պարզել են, որ հիվանդը գլխուղեղի էխինոկոկոզ ունի։ Տղան ընդունվել է հիվանդանոց և վիրահատվել։ Երեխային վիրահատած վիրաբույժները հայտնել են, որ հեռացրել են 15 x 10 սմ էխինոկոկային կիստա, ինչպես նաև մոտ 10-15 երիզորդ։
Ուղեղի էխինոկոկոզը հազվագյուտ մակաբուծական հիվանդություն է։ Մակաբույծները մարդու օրգանիզմ են մտնում հիգիենայի կանոնները չպահպանելու դեպքում (առավել հաճախ՝ կենդանիների հետ շփման կամ կեղտոտ ձեռքերի միջոցով): Հիվանդության մահացու ելքերը հայտնի են ուշ ախտորոշմամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վիետնամի բնակչուհու ուղեղում որդեր են հայտնվել կերած դելիկատեսի պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Որդին կտրել է մոր պարանոցը․ ինչ է հայտնի երևանյան հյուրանոցում տեղի ունեցած ահասարսուռ դեպքից․ ԶԼՄ
Երեւանի հյուրանոցներից մեկում երեկ կնոջ պարանոցն են կտրել, ըստ որոշ տեղեկությունների՝ կասկածյալը կնոջ որդին է: Armlur.am...
ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալը դատի է տվել Սուրեն Պապիկյանին և ՊՆ–ին
Անպիտան հրթիռների գործով Երևանի «Կենտրոն» քրեկատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղ...
Ադրբեջանը չի կատարում միջազգային դատարանի որոշումները. Հայաստանը կդիմի ՄԱԿ–ի ԱԽ․ Եղիշե Կիրակոսյան․ Sputnik
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում անդրադարձ...
Ադրբեջանցիները սադրել են, թույլ չեն տվել բուժօգնություն ցույց տալ հայ կանանց. Գուրգեն Ներսիսյան
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Հանրայինին տված հարցազրույցում հերքել է ադրբեջանական կողմի հայտարարություններն առ ա...