Բաքուն կոչ է անում անհապաղ ազատել Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներին
Բաքուն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներին, որոնք ապօրինի հատել են ՀՀ սահմանը:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ԱՄՆ պետքարտուղարի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լյուիս Բոնոյի հետ զրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ ՀՀ սահմանը ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդի սպանության մեջ, ըստ լրատվականներում տարածված տեղեկությունների` պահնորդի հեռախոսը գտել են ադրբեջանցու մոտ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել էր, որ ձերբակալված առաջին ադրբեջանցին ցանկություն չի հայտնել վերադառնալու Ադրբեջան:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել. նրանք կալանավորվել են:
Նմանատիպ հոդվածներ
Շարմազանովը պատմել է` ինչ է ասել Փաշինյանը իրենց պատերազմի առաջին օրերին
Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության համար հաստատ դատվելու է: Այս մասին քիչ առաջ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն»...
Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀԱՊԿ դիտորդատական առաքելությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրո...
Մայր Աթոռը` Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունների մասին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հայտարարություն...
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են Հ...