Հայտնի է` ինչ են քննարկել Լավրովն ու Միրզոյանը
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքը։
Նշվում է, որ հանդիպումն անցկացվել է այսօր Սամարղանդում՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Կարևորվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացումը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020- 2022թթ.պայմանավորվածություններին համապատասխան»,- նշված է հաղորդագրության մեջ:
ԱԳ նախարարները պայմանավորվել են դիվանագիտական թեմաներով հետագա շփումների մասին։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել մարտի 20-ին Մոսկվայում:
Նմանատիպ հոդվածներ
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են Հ...
Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին
Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայր...
Սելֆիներ անելու առիթ ենք ստեղծում. Ավինյան
«Հի՞շում եք մի քանի ամիս առաջ հիմնանորոգված Հանրապետության Հրապարակ կայարանի վերևի հատվածը, որը նաև մշակութային արժեք է...
Շարմազանովը պատմել է` ինչ է ասել Փաշինյանը իրենց պատերազմի առաջին օրերին
Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության համար հաստատ դատվելու է: Այս մասին քիչ առաջ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն»...