Սեյրան Օհանյանը՝ ԳՇ պետի և ԱԱԾ պաշտոնյայի հետ փակ հանդիպման մասին
ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մանրամասներ է ներկայացրել այն մասին, թե ինչ են քննարկել ԶՈՒ ղեկավար կազմի հետ փակ հանդիպմանը, որը նախաձեռնել էին ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում փակ հանդիպումից հետո Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ պատգամավորների հետ փակ քննարկմանը մասնակցել են ԳՇ պետը և ԱԱԾ-ից ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետի տեղակալը:
Օհանյանի խոսքով՝ շուրջ 3 ժամից ավելի բավականին բուռն քննարկում է տեղի ունեցել:
«Եվ այդ առաջին հերթին իրենք ներկայացրեցին իրավիճակը Տեղ գյուղի հատվածում, նաև պատասխանեցին շատ մտահոգիչ հարցերի, որոնք վերաբերվում են ուժային կառույցներին, ԶՈՒ-ին, այլ հատվածներում հակառակորդի հնարավոր սադրանքների և մեր պատրաստության վերաբերյալ»,-ասել է Օհանյանը:
Օհանյանի գնահատմամբ՝ մի քանի խնդիրներ կան․ «Առաջինն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունն իրար կապող միջանցքի շրջանակներում է դա տեղի ունեցել: Եվ, քանի որ դիվանագիտական հարցեր են, խոսքը վերաբերում է բանակցային գործընթացին, ակնհայտ է, որ ԳՇ պետը շատ հարցերի չէր տիրապետում: Բացթողումները վերաբերվում են ՀՀ քաղաքական իշխանությունների գործողություններին, որոնք պետք է կանխավ համագործակցություն կազմակերպեն ուժային կառույցների միջև, որպեսզի ցանկացած այդպիսի փոփոխությունների՝ դիրքերի զբաղեցման, փոխարինման գործընթացը կարողանանք առաջընթացով կատարենք, կանխարգելենք շատ միջոցառումներ և չուշանանք»,-ասել է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:
Նա նշել է նաև, որ Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցածի հետ կապված հիմա ծառայողական քննություն է անցկացվում: Քննության արդյունքում կներկայացնեն, թե ով է թերացել:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է մեծ էսկալացիայի․ Արմեն Գրիգորյան
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսել է ապրիլի 11...
Չավուշօղլուն՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայի օրակարգում չկա, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի...
Փաշինյանը հարցաքննվել է պետական դավաճանության գործով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է Պետական դավաճանության հոդվածով հարուցված քրեական վարույթով և պատրաստ է ներկայա...
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...