«Բաքվի ստահոդ տեղեկատվությունն ունի 2 նպատակ». իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի տարածած ստահոդ տեղեկատվությունը Տեղ գյուղի հատվածում Հայաստանի կողմից, իբր, իրանական ԱԹՍ-ների կիրառության մասին հետապնդում է երկու հիմնական նպատակ։
Նախ՝ փորձ կատարել քարոզչական տիրույթում ստեղծել մոլորություն առ այն, թե հենց հայկական բանակն է, իբր, նախաձեռնել ռազմական այս բախումը, ինչը ձեռնտու է Բաքվի բաշիբոզուկների բարբարոսսկան ագրեսիան քողարկելու առումով։ Եվ երկրորդը՝ փորձել ստանալ աջակցություն հակաիրանական բոլոր ուժերից, և իրեն դիրքավորել որպես հայ-իրանական համատեղ գործողության, իբր, զոհ՝ այսպիսով «արդարացնելով» Բաքվի բռնապետի սանձազերծած հերթական ծավալապաշտական և բարբարոս գործողությունը։
Մեր աղոթքները մեր բանակի հետ են»։ |
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանի գրասենյակը՝ վարչապետ Փաշինյանի հայտարարության մասին․ News
«Մադրիդյան սկզբունքներով Հայաստանի Հանրապետությունը ԼՂ-ն ճանաչեց որպես Ադրբեջանի մաս», - այսօր՝ ապրիլի 12-ին խորհրդարանո...
Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է ԵԱՀԿ նախագահին, իր դժգոհությունը հայտնել
Ապրիլի 13-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանդիպել է Հայաստանում աշխատանքային այցո...
18+. «Գուցե էջս կոտրել են»․ Հովիկ Աղազարյանը՝ երիտասարդ կնոջը սեռական բնույթի հայհոյանք տալու մասին
«Հրապարակ» օրաթերթը ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից մեկնաբանություն է խնդրել անվայելուչ պահվածքի վերաբերյալ, սական...
Արցախ աշխարհն էլ մի զավակ է և իր մոր՝ ողջ հայ ազգի հոգածության ու ջերմության կարիքն ունի. ԱՀ նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը «Սիրելի՛ հայուհիներ, մեզ համար այս ծանր ու վճռորոշ ժամանակաշրջանում հայ մայ...