Նաիրի Հոխիկյանին մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրվել է առերևույթ հանցանքի մասին հաղորդում և կից նյութեր են այն մասին, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդ.Հովհաննսյանը 2023թ մարտի 29-ին թիվ ԱՐԴ1/4853/02/21 քաղաքացիական գործով կայացրել է վճիռ, որը դատական իշխանության պաշտոնեական կայքում հրապարակելուց հետո Ն․Հ․-ն «Facebook» սոցիալական ցանցում գործող իր էջում հրապարակում է կատարել, մասնավորապես` դատավոր Էդ Հովհաննիսյանի նկատմամբ, իր աշխատանքային գործունեության հետ կապված, վիրավորական արտահայտություններով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեից։
Նշված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում զննության է ենթարկվել է հայատառ «Նաիրի Հոխիկյան» ֆեյսբուքյան էջը, որի արդյունքում պարզվել է, որ էջի գրառումներ բաժնում, 2023թ մարտի 29-ին` ժամը 16:50-ին, Նարիրի Հոխիկյան օգտատիրոջ կողմից կատարվել է գրառում, որում, անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատավոր Էդ․ Հովհաննիսյանի նկատմամբ, կապված նրա պաշտոնեական լիազորությունների իրականացման հետ՝ վիրավորական արտահայտություն է օգտագործվել դատավորի հասցեին։ Գրառմանը կից առկա են նաև լուսանկարներ։
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդ.Հովհաննիսյանը ճանաչվել է տուժող:
՛
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկողություն իրականացնող դատախազին Ն.Հ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Միջնորդությունը բավարարվել է և Ն․Հ․-ին ներկայացվել է մեղադրանք:
Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալը դատի է տվել Սուրեն Պապիկյանին և ՊՆ–ին
Անպիտան հրթիռների գործով Երևանի «Կենտրոն» քրեկատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղ...
Որդին կտրել է մոր պարանոցը․ ինչ է հայտնի երևանյան հյուրանոցում տեղի ունեցած ահասարսուռ դեպքից․ ԶԼՄ
Երեւանի հյուրանոցներից մեկում երեկ կնոջ պարանոցն են կտրել, ըստ որոշ տեղեկությունների՝ կասկածյալը կնոջ որդին է: Armlur.am...
Ադրբեջանցիները սադրել են, թույլ չեն տվել բուժօգնություն ցույց տալ հայ կանանց. Գուրգեն Ներսիսյան
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Հանրայինին տված հարցազրույցում հերքել է ադրբեջանական կողմի հայտարարություններն առ ա...
Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն ազատ է արձակվել
Այսօր տեղեկություն տարածվեց, որ Բերձորից տեղահանված և Մալիշկայում հաստատված 47-ամյա կինը անձրևանոցը նետել է Վայոց Ձորի մ...