Մարդ լինի, հոդված կգտնվի․ Բոլթոնը մեջբերել է Բերիային՝ մեկնաբանելով Թրամփի ձերբակալությունը
ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը CNN-ի եթերում մեկնաբանել է Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի մեղադրանքներն ու ձերբակալությունը։
Բոլթոնը հայտարարել է, որ հիշել է մի միտք՝ «մարդ լինի, հոդված կգտնվի»։ Այս արտահայտությունը վերագրվում է ԽՍՀՄ Պետական անվտանգության գլխավոր հանձնակատար Լավրենտի Բերիային։
Ավելի վաղ Նյու Յորքի դատարանը Թրամփին մեղադրանք է առաջադրել 34 կետով փաստաթղթեր կեղծելու մեջ։ Նախկին նախագահը նշել է, որ իր մեղավորության ապացույցներ չկան։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2023 թվականի դեկտեմբերի 4-ին, իսկ գործն ըստ էության կքննվի միայն 2024 թվականի հունվարին։
Fox News հեռուստաալիքը հաշվարկել է առավելագույն հնարավոր պատիժը, որը սպառնում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանքի առաջադրումից հետո՝ մինչև 136 տարվա ազատազրկում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...
Թրամփին մեղադրանք առաջադրվեց․ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի շենք...
Ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու․ Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին։ Ըստ նրա՝ կանա...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...