Լուկաշենկոն և Պուտինը հանդիպել են
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Կրեմլ՝ հանդիպելու Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք սկսել են զրուցել Կրեմլի առաջին մասնաշենքի ներկայացուցչությունում։
Բանակցությունները կանցկացվեն Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստի նախօրեին, որը տեղի կունենա ապրիլի 6-ին։
Կրեմլում չեն բացառել, որ այս բանակցություններում կքննարկվեն Ուկրաինայում իրավիճակի կարգավորման Մինսկի խաղաղ նախաձեռնությունները։
«Ըստ ամենայնի, եթե ինքը՝ Ալեքսանդր Գրիգորևիչը, անհրաժեշտ համարի պարզաբանումներ տալ այս հարցում, ապա, իհարկե, նրանք կարծիքներ կփոխանակեն»,- ճեպազրույցում ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա մանրամասնել է, որ նախագահի հետ զրույցը կսկսվի չորեքշաբթի երեկոյան և կշարունակվի ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ։ Կողմերը կքննարկեն Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի առաջիկա նիստը։
«Բացի դրանից, իհարկե, սա ընդհանուր անվտանգության մտահոգություն է՝ կապված մեզ համար շատ, շատ թշնամական միջավայրի հետ: Այս ամենը կլինի օրակարգում», - հավելել է Պեսկովը:
Բացի այդ, Պուտինն ու Լուկաշենկոն կարող են անդրադառնալ նաև Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայմանը, այդ թվում՝ այս երկրում մարտավարական միջուկային զենքի պահեստավորման օբյեկտի կառուցմանը։
Ակնկալվում է, որ առաջնորդները կքննարկեն նաև ներմուծման փոխարինումը, համագործակցության խորացումը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացումը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...
Թրամփին մեղադրանք առաջադրվեց․ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի շենք...
Ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու․ Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին։ Ըստ նրա՝ կանա...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...