Դոնալդ Թրամփին կարող է սպառնալ մինչև 136 տարվա ազատազրկում
Մեղադրանքները, որոնք առաջադրվել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, ենթադրում են առավելագույնը 136 տարվա ազատազրկում։ Այս մասին հայտնում է FoxNews հեռուստաալիքը։
Նշվում է, որ այնուամենայնիվ, իրական պատիժը, հավանաբար, շատ ավելի քիչ կլինի, եթե նա մեղավոր ճանաչվի մեղադրանքներից որևէ մեկի կամ բոլորի համար:
Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել 34 կետով, որոնք վերաբերում են բիզնես փաստաթղթերի կեղծմանը և հանցավոր դավադրությանը։
Ցանցը մանրամասնում է, որ բիզնես փաստաթղթերի կեղծումը, որպես կանոն, Նյու Յորքում համարվում է զանցանք, բայց որպես քրեական հանցագործություն՝ այն ենթադրում է առավելագույնը չորս տարի ժամկետ, երբ «մեղադրյալի խաբեության մտադրությունը ներառում է մեկ այլ հանցագործություն կատարելու մտադրություն կամ հանցագործության կատարումը թաքցնելը»:
Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչել իրեն առաջադրված մեղադրանքներում։ Նա դարձել է ԱՄՆ պատմության մեջ պետության առաջին նախկին ղեկավարը, ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել:
2018 թվականի հունվարին The Wall Street Journal-ը հրապարակել էր հոդված, որտեղ նշվում էր, որ 2006 թվականին Թրամփը իբր հարաբերությունների մեջ է եղել պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի հետ, իսկ 2016 թվականի նախագահական ընտրություններից քիչ առաջ նա նրան վճարել է 130,000 դոլար՝ լռելու դիմաց։ Ինքը՝ Թրամփը, վստահեցրել է, որ Դենիելսի հետ անձնական հարաբերություններ չունի։
Նախկին նախագահը և նրա դաշնակիցները բազմիցս հայտարարել են, որ իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...
Թրամփին մեղադրանք առաջադրվեց․ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի շենք...
Ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու․ Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին։ Ըստ նրա՝ կանա...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...