Չավուշօղլուն և Լավրովը կհանդիպեն․ քննարկվելու է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հրավերով ապրիլի 6-7-ը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կայցելի Թուրքիա՝ մասնակցելու երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի բանակցություններին։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։
Այցի ընթացքում կքննարկվեն արդի տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակ։
«Նախատեսվում է քննարկել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնման, տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնման հարցերը»,– գրված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն նաև թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորումը։ Անդրադարձ կկատարվի Անկարային և Դամասկոսին քառակողմ ձևաչափով աջակցություն ցուցաբերելու քայլերին՝ Իրանի՝ որպես «Աստանայի գործընթացի» երաշխավոր երկրի մասնակցությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...
Թրամփին մեղադրանք առաջադրվեց․ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի շենք...
Ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու․ Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին։ Ըստ նրա՝ կանա...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...