ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի չորս անդամների նկատմամբ
ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի չորս անդամների նկատմամբ՝ նրանց մեղադրելով «զգալի կոռուպցիայի մեջ»։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։
«Այդ անձինք չարաշահել են Վրաստանի դատարանների նախագահների և Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների՝ իրենց դիրքերը, խարխլել են օրենքի գերակայությունը և հանրային վստահությունը Վրաստանի իրավական համակարգի նկատմամբ»,- նշվում է հայտարարության մեջ։
Այսպիսով, վիզային պատժամիջոցներ են սահմանվում Միխեիլ Չինչալաձեի, Լևան Մուրուսիձեի, Իրակլի Շենգելիայի և Վալերիան Ցերցվաձեի նկատմամբ։
Արդարադատության բարձրագույն խորհուրդը Վրաստանում դատական իշխանության գլխավոր կառավարման մարմինն է և դիրքավորվում է որպես նրա անկախության երաշխավոր։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...
Թրամփին մեղադրանք առաջադրվեց․ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի շենք...
Ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու․ Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին։ Ըստ նրա՝ կանա...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...