ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն ինքն է ցանկություն հայտնել անպայման քննիչ հանձնաժողով գալու. Քոչարյան
Նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում տվել է բոլոր հարցերի պատասխանները, նրան երկրորդ անգամ հարցաքննության հրավիրելու կարիք չի լինի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Պարոն Մնացականյանը մանրամասն ներկայացրել է, թե իր պաշտոնավարման ընթացքում, դրանից առաջ ինչ բանակացություններ, գործընթացներ են եղել, հակառակ կողմի հետ վստահելիության մթնոլորտը ինչպես պետք է կառուցվեր։ Հարցերը, որոնք հնչեցին, ստացան պատասխաններ, հետագայում պետության ղեկավարությանը, Արցախի ղեկավարությանը, վարչապետին լսելուց հետո, դրանք ի մի բերելով, կլինեն եզրահանգումների՝ ինչո՞ւ այսպես եղավ»,- նշել է Քոչարյանը։
Քոչարյանը նշել է, որ հանձնաժողովում պատերազմն ավելի վաղ դադարեցնելու մասին խոսակցություն եղել է, սակայն չմանրամասնեց․
«Երբ գրենք եզրակացությունը, պարզ կլինի, թե ինչ հնարավորություն կար, միայն Հայաստանի՞ց էր կախված, թե՞ Հայաստանից եւ Ադրբեջանից, թե՞ աշխարհում տիրող հետ կապ ուներ»։
Քոչարյանը հաստատեց լրագրողի հարցը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս հրավիրվելու է հարցաքննության․
«Նիկոլ Փաշինյանն ինքն է ցանկություն հայտնել անպայման քննիչ հանձնաժողով գալու»։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանի և Արմեն Մհերյանի հետ «գռազ եկանք». քաղաքացին պատմում է
Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով. «Հասկանո՞ւմ եք՝ ո՞ւր ենք հաս...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիներն այս պահին Տեղ գյուղում են
Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ գիշերն ադրբեջանցիները եկել են, մտել են Տեղ գյուղի տարածք և ամրապնդվում են։ Լրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ պետական սահմանի երկայնքով տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները. վարչապետ
ՀՀ պետական սահմանի երկայնքով տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները: ՀՀ կառավարության նիստում այս մասին աս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն գյուղերին կապող ճանապարհը
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Իր խոսքում վ...