Մեզանից շատ բան է կախված․ Ռուբեն Վարդանյանը՝ Արցախում ռուս խաղաղապահների մանդատի և սպառազինության մասին
2000 ռուս զինվորների և սպաների ներկայությունն անվտանգության երաշխավորման շատ կարևոր տարր է։ Այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ թելեգրամյան իր ալիքում, որտեղ նա պատասխանում է իր հետևորդների հարցերին։
«Ես խորապես համոզված եմ, որ այն, ինչ մեզ հետ տեղի է ունենում այս շրջափակման և էթնիկ զտումների պայմաններում, այստեղ 2000 ռուս զինվորների և սպաների ներկայությունն անվտանգության երաշխավորման շատ կարևոր տարր է։ Այո, թերի, այո, ցավոք, սահմանափակ մանդատով, փոքրաթիվ, թեթև սպառազինությամբ, բայց ես խորապես համոզված եմ, որ մեզանից շատ բան է կախված»,- ասել է նա։
Նախկին պետնախարարի խոսքով՝ եթե մենք կարողանանք առավելագույնս միավորվել, ցույց տալ աշխարհին, որ մենք Ադրբեջանի մաս չենք լինի, որ մենք ամեն ինչ կանենք մեր հայրենի հողում ապրելու համար, «ես վստահ եմ, որ և՛ միջազգային հանրությունը, և՛ Ռուսաստանը ամեն ինչ կանեն, որ խաղաղապահներն ավելի երկար մանդատ ունենան, որ խաղաղապահներն ավելի շատ զենք ունենան»։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփին մեղադրանք առաջադրվեց․ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի շենք...
Ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու․ Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին։ Ըստ նրա՝ կանա...
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...