Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումներն ավելացվում են

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է զինծառայողների նկատմամբ սահմանափակումներն ավելացնելու հարցը: Այն զեկուցում է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։…

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է զինծառայողների նկատմամբ սահմանափակումներն ավելացնելու հարցը: Այն զեկուցում է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։

 

«Վարժական հավաքներին մասնակցող և զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների նկատմամբ էլ են խրախուսումներ ու տույժեր կիրառվելու։ Սահմանվում է կարգապահական տույժի նոր տեսակ, ըստ որի՝ կարող է իջեցվել ամսական պաշտոնական դրույքաչափը՝ 5-30%-ի չափով։ Ու դա կարող է լինել 1-3 ամիս ժամկետով»,- ներկայացրեց Սարգսյանը։

 

Ըստ նրա`  զինծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումներում ավելացվելու են նաև ծառայության կրման ցանկացած վայրում սմարթֆոն տիպի բջջային հեռախոս օգտագործելու արգելքը, բացառությամբ՝ հստակ սահմանված դեպքերի։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250