ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հռոմի ստատուտն արագ վավերացնելու անհրաժեշտություն ՀՀ-ն այսօր չունի. Ալեն Սիմոնյան
Հայաստանը մշտապես ՀԱՊԿ-ի և մնացած բոլոր միջազգային գործընկերների հետ պահել է իրեն պարկեշտ, ազնիվ և դաշնակցային մակարդակում, միևնույն ժամանակ, իր երկրի շահերը չստորադասելով որևէ այլ շահերի։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Խոսելով ՀՀ ԱԺ-ում Հռոմի ստատուտը վավերացնելու վերաբերյալ քննարկումների մասին, Սիմոնյանը նշել է, որ որևէ քննարկում չի եղել․
«Դա ոչ դրական քայլ է ՌԴ-ի նկատմամբ, որի իմաստն ու ՕԳԳ-ն չեմ հասկանում։ Կան բազմաթիվ երկրներ, որոնք վավերացրել են, և Հայաստանն այս հարցում պիոներ չպետք է լինի»-ասել է նա։
ԱԺ նախագահն աբսուրդ է որակել Հայաստանում Պուտինին ձերբակալելու մասին խոսակցությունները․
«Այնպես չէ, որ Հայաստանը պետք է իր վրա վերցնի այդ բեռը, դա աբսուրդ է, մենք միշտ մեզ պահել ենք դաշնակցի պես, ճիշտ ենք եղել մեր հարաբերությունների մեջ, ինչը թույլ է տալիս մեզ այսօր նաև քննադատել ՌԴ որոշ դիրքորոշումներ ու գործողություններ, որոնք անհասկանալի են մեր համար»,-նշել է Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանի և Արմեն Մհերյանի հետ «գռազ եկանք». քաղաքացին պատմում է
Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով. «Հասկանո՞ւմ եք՝ ո՞ւր ենք հաս...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիներն այս պահին Տեղ գյուղում են
Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ գիշերն ադրբեջանցիները եկել են, մտել են Տեղ գյուղի տարածք և ամրապնդվում են։ Լրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ պետական սահմանի երկայնքով տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները. վարչապետ
ՀՀ պետական սահմանի երկայնքով տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները: ՀՀ կառավարության նիստում այս մասին աս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն գյուղերին կապող ճանապարհը
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Իր խոսքում վ...