Մհեր Սահակյանին հարվածելու իմ օգուտը որն էր, ի՞նչ էի շահելու․ Վլադիմիր Վարդանյանը՝ աղմկահարույց միջադեպի մասին
Մհեր Սահակյանին հարվածելու իմ օգուտը որն էր, ի՞նչ էի շահելու, ինչու պետք է ձեռքերս կեղտոտեի։ Այս մասին Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության անդամ, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով օրերս ԱԺ-ում գրանցված միջադեպին․
«Գեղամ Նազարյանն ու Արծվիկ Մինասյանն ինձ ասում էին, խնդրում ենք ոչինչ մի ձեռնարկեք, մենք իրեն կպատժենք։ Ինձ սովորաբար մեղադրում են բավարար ագրեսիվություն չդրսևորելու մեջ։ Իրավաբան պատգամավոր պարոն Սահակյանը կարող էր իմ դեմ էթիկայի հանձանաժողով բողոքել, եթե գոհ չէին։ Նման բան չի արել։
Բովանդակային քննարկումը ավարտվելուց հետո մեր ընդդիմադիր գործընկերները վերադարձան հին օրերի երգին։ Կողմերին կոչ եմ արել վերադառնալ բանակցային նորմալ հուն, քանի որ սա ոչ մի տեղ տանող ճանապարհ չէ։ Պարոն Սահակյանն ասաց՝ ինչու եք ձայն բարձրացնում, ես ասացի, որ ընդամենը փորձում եմ կարգավորել իրավիճակը։ Ասացի, որ ձեր գործընկերներն են շեղել քննարկումը։ Ասաց՝ չեք կարող, ասացի, որ պարտավոր եմ անել այն, ինչ անում եմ»,- նշել է Վարդանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու․ Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին։ Ըստ նրա՝ կանա...
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...
Թրամփին մեղադրանք առաջադրվեց․ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի շենք...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...