
Ո՞ր օրեսնդրության համաձայն եք անտառը գենոցիդի ենթարկել. օգատերը ահազանգում է

Ֆեյսբուքյան օգտատեր Արա Արայանը հրապարակում է արել` նշելով, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը իր նախորդ գրառմանն ի պատասխան հրապարակել է պարզաբանում:
«Եվ այսպես, կետ առ կետ, փաստերով:
Ասում են 2022 թվականի մայիսի 19-ին հանրային լողափների վերաբերյալ մրցույթ է անցկացվել:
-Ճիշտ է, ԲԱՅՑ այդ մրցույթ կոչվածը անցկացվել է բացահայտ կեղծ ու անօրինական ձևով: Մրցույթի արդյունքները և հաղթող կողմի ծրագիրը չեն հրապարակվել անմիջապես մրցույթից հետո: Բազմաթիվ դիմումներից հետո, մրցույթից ՄԵԿ ԱՄԻՍ անց տրամադրվել է քաղվածք արձանագրություն և հաղթող կողմի ծրագիրը:
Ասում են լողափնյա գոտին 1905 նիշից ներքև է, և տարածքում անտառաշերտի մաքրման աշխատանքները կարգավորվում են օրենսդրության համաձայն:
-Այո, դա գաղտնիք չէ: ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 752 - Ն որոշման մեջ ասված է, որ Լճաշենի վարչական տարածքում նախատեսված թիվ 5 լողափը 1905 նիշից ներքև է, հետո՞:
Գրառման տակ տեղադրում եմ հիշյալ որոշման կից քարտեզը: Կարող եք տեսնել, որ այդ տարածքի հարևանությամբ գտնվող տարածքները և մայրուղուց այն կողմ, դեպի Լճաշեն ընկած տարածքը նույնպես 1905 նիշից ցածր են: Այդ նիշից ցածր է մինչև Չկալովկա գյուղ ընկած ողջ անտառապատ հատվածը, Նորաշենի անտառապատ արգելոցի զգալի մասը 1905 նիշից ցածր է, հետո՞: Այդ ո՞ր օրեսնդրության համաձայն եք անտառը գենոցիդի ենթարկել, այ անտառի ղասաբներ:
Դե այդ տարածքի բոլոր ծառերը կտրեք, Նորաշենի արգելոցն էլ գենոցիդի ենթարկեք, վարեք մեկին հանձնեք, թող սահադաշտ ու լողավազան կառուցեն:
1905 նիշից ցածր հազարավոր շինություններ ու աղբ է մնացել ջրի տակ: Կառավարության որոշումը այդ մասին է, լիճը այդ աղբից մաքրելու մասին է, 1905 նիշից ցածր հիմնական շինություններ ՉԿառուցելու մասին է, ջրի մեջ մնացած ծառերի մասին է, ոչ թե անտառները ոչնչացնելու:
Իսկ դուք համար 5 լողափի ''հաղթած'' ծրագրով 1095 նիշից ներքև տաքացվող ԼՈՂԱՎԱԶԱՆ ու ՍԱՀԱՀՐԱՊԱՐԱԿ կառուցելու ''ծրագրին'' եք հաղթող ճանաչում, 1905 թվից ներքև հիմնական շինություններ: Հաղթողը իր ծրագրում, մրցույթից առաջ խոստանում է ''տարածքը մաքրել Չիչխանի թփուտներից'' և դուք, Հայաստանի բնության ''պահապաններ'' նման ծրագիրը հաղթող եք ճանաչում: Ահա փաստերը»:
Հարցերը բաց են:
1. Նշեք օրենսդրությունը, ըստ որի ոչնչացրել եք անտառը:
2. Հրապարակեք ոչնչացումից առաջ ''գույքագրված'' անտառի տեսագրություններն ու ֆոտոները:
3. Ըստ մրցույթի, National park ''Sevan''ը 3 օրյա ժամկետում պայմանագիր է կնքել հաղթող կողմի հետ: Այսինքն, տվյալ տարածքի պատասխնատուն վարձակալն է, այս աշխատանքները նա պետք է կատարեր, ինչու՞ է կատարել Ազգային պարկը, ի՞նչ պայմանագրով, որքա՞ն գումարով, ու՞ր է ՇՄԱԳ ը:
4. Ծրագիր չկա, նախագիծ չկա, հանրային լսումը պետք է տեղի ունենա 04-04-2023 թվականին Լճաշենի համայնքապետարանում, բայց անտառն արդեն հատված է: Դե, պատասխանեք»,-գրել է Արայանը:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: