Բայրամովը հայերին մեղադրել է «ցեղասպանության» մեջ
Ադրբեջանի ԱԳՆ նախարար Բայրամովը միացել է հակահայկական քաղաքականության այն արշավին, որում հայերին մեղադրում են ադրբեջանցիներին ցեղասպանելու մեջ:
«Ադրբեջանը կրկին հայտարարում է անպատժելիությանը վերջ դնելու կարեւորության մասին՝ կանխելու համար մարտի ցեղասպանությանը նման հանցագործությունների կրկնությունը», - Twitter-ում գրել է Ջեյհուն Բայրամովը։
Նա հավելել է, որ «105 տարի է անցել մարտյան ջարդերից, որի ընթացքում հազարավոր ադրբեջանցիներ հայերի կողմից սպանվել են ազգամիջյան ատելության հողի վրա։ Այսօր մենք հարգում ենք ցեղասպանության հայկական քաղաքականության զոհերի հիշատակը»։
Հիշեցնենք, որ նախարարի մատնանշած ժամանակահատվածում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը։ Քարոզչական արշավը, հայերի բացասական կերպարի ձեւավորման հետ մեկտեղ, նպատակ ունի ազդել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա։
Նմանատիպ հոդվածներ
«ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման». Յուրի Շուվալով
«ՀԱՊԿ-ը մշտապես պատրաստակամ է կազմակերպության առաքելությունը հայ-ադրբեջանական սահման ուղարկելու համար», - BelTA-ի փոխա...
Գյուղերը մեկուսացված են, ադրբեջանական դրոշները երևում են. Ֆրանսիացի պաշտոնյան հանդիպել է Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոքիեին և նրա գլխավորած պատվիր...
Արցախի նախագահի գլխավորությամբ անցկացվել է ԱԽ արտահերթ ընդլայնված նիստ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ մարտի 31-ին հրավիրվել է ԱՀ Անվտանգության խորհրդի արտա...
Ով հարձակվի Սյունիքի վրա՝ կհարձակվի իմ շրջանի վրա․ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն- Ալպ շրջանի նախագահ
Արցախի ճակատագիրը սերտորեն կապված է Սյունիքի ճակատագրի հետ, իսկ Սյունիքը Հայաստանի ամբողջականության բանալին է։ Ինչպես տե...