«Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակը սովորական թիթեղ չէր. հեռուստալրագրող

Ադրբեջանցիների կողմից ապամոնտաժվել է «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակը:  Անդրադառնալով «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» տապալված  ցուցանակին` ԱՀ հեռուստալրագրող Ծովինար Բարխուդարյանը գրել է, որ այս ցուցանակը սովորական թիթեղ չէր։

 

«Էս ցուցանակին գրված բառերը սովորական բառեր չէին։

Էս ցուցանակի մոտ յուրաքանչյուրը և բոլորը հուզվում էին...կանգնում...նկարվում...

Մի տարի առաջ հրապարակավ խնդրել էինք,գոնե, ճանապարհը հանձնելուց առաջ հանել այն.այո' ՝մի օր այն կրկին տեղադրելու երազանքով...նպատակով...

Ասում եք՝պարտվել ենք,որովհետև Ազգային Գաղափար չունեինք, Ազգային Նպատակ չունեինք...

Ունեինք. Ազատ Արցախն էր Ազգային Գաղափարը...

Իսկ սատանան մանրուքներում է...

Իսկ մենք շարունակում ենք հանդուրժել սատանային...

Այսքան սիրելով կյանքը՝ չենք պայքարում հանուն այդ կյանքի։ Իսկ կյանքը Հայրենիքն է ու Հայրենիքում է...

Հ.Գ. Այս ցուցանակը թափոն չպիտի դառնար»...-գրել է նա: 

 

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 

«Սա մեզ համար ուղղակի ցուցանակ չէր… Արցախ գնացողներից ոչ ոքի համար հասարակ ցուցանակ չէր: 
Թուրքի համար էլ, ի դեպ: Թուրքը լավ գիտեր այս ցուցանակի ուժը, էներգետիկան, խորհուրդը… 
Կարելի էր, չէ՞, մի քիչ հայ լինել և ճանապարհը թուրքին տալուց առաջ ապամոնտաժել այն՝ հետագայում նորից տեղադրելու ակնկալիքով: 
Տեսնես, էլ ի՞նչեր են խոստացվել «բանավոր պայմանավորվածություններով»…»:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ