Ադրբեջանցիների շարժից հասկացվում է, որ առաջիկա օրերին ինչ-որ բան է լինելու. Գեղամասարի նախկին համայնքապետ

Ադրբեջանցիներն ամրացնում են դիրքերը՝ հատկապես նրանք, որոնք 2022թ. սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո դրել են զավթած տարածքներում։ Նրանց շարժից հասկացվում է, որ ինչ-որ բանի են պատրաստվում։  Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը։

 

«Ադրբեջանցիների շարժից հասկացվում է, որ առաջիկա օրերին ինչ-որ բան է լինելու։ Ճիշտ է՝ Վարդենիսի ուղղությամբ կուտակումներ կան, բայց ես հակված եմ կարծելու, որ հիմնական ուղղությունները լինելու են Սյունիքն ու Երասխը։ Վարդենիսով ուզում են շեղել մեր ուշադրությունը։ Ցավալին այն է, որ էստեղ ինչ-որ «խաղաղության դարաշրջանից» են խոսում. թշնամին ինչի է պատրաստվում, մենք ինչով ենք զբաղված...»,-ահազանգում է Ավետյանը։

 

Ըստ լրատվականի` թշնամու սպասվող հերթական ներխուժման մասին որոշակի ինֆորմացիա ունեն պատկան մարմինները: 

 

«Ասում է՝ նրանք սեպտեմբերյան ռազմական գործողությունների մասին էլ են տեղյակ եղել, բայց ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, մարդկանց չեն նախազգուշացնում սպասվողի մասին։

 

«2022թ. սեպտեմբերյան ռազմագործողություններից առաջ անգամ հովիվներն էին զգում, խոսում, որ թուրքերը ներխուժման են պատրաստվում, ինչպե՞ս կարող էին պատկան մարմինները չիմանային...»,-նկատում է Ավետյանը»։

 

Մանրամասները` սկզբնաղբյուրում: 

Քաղաքականություն

Պատահարներ