71-ամյա տղամարդը դանակահարել էր 69-ամյա եղբորը

Մարտի 30-ին, ժամը 01.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Սևանի փողոցից որովայնի պատռած վերքով բուժօգնության է տեղափոխել 69-ամյա մի տղամարդու: Հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել: 

 

Ըստ հիվանդանոց տեղափոխվածի 71-ամյա եղբոր՝ նա վնասվածքը ստացել էր աշխատավայրում էլեկտրական տաքացուցիչի վրա ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, սակայն, այլ բան է պարզվել: Գիշերվա ժամը մեկի սահմաններում հիվանդանոց տեղափոխվածի աշխատավայրում եղբայրները վիճաբանել են, այդ ընթացքում ավագ եղբայրը դանակահարել էր կրտսերին:


Բացատրական աշխատանքի շնորհիվ 71-ամյա տղամարդը ներկայացել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

 

Դանակն առգրավվել է:


Նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քաղաքականություն