Հասարակություն
6,3 մագնիտուդով երկրաշարժ է եղել Չիլիում
Չիլիի ափերի մոտ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Հաղորդվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է շուրջ 252 հազար բնակչություն ունեցող Տալկաուանո քաղաքից 119 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 15 կմ խորության վրա։ Այն գրանցվել է մարտի 30-ին տեղական ժամանակով ժամը 14։33-ին (երևանյան ժամանակով՝ 21։33-ին)։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Դատարանը մերժել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանին կալանավորելու միջնորդությունը
5.0
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0