Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. 30 տարի անց «Կորեայի ձորը» վերջապես ազատվեց շինարարական աղբից. օգտատեր

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. 30 տարի անց «Կորեայի ձորը» վերջապես ազատվեց շինարարական աղբից. օգտատեր

30 տարի անց «Կորեայի ձորը» վերջապես ազատվեց շինարարական աղբից: Այս մասին հայտում է ֆեյսբուքյան օգտատեր Narine Balayan-ը

 

«Նախորդ տարվա ամիսներ տեւած մեր պայքարն իզուր չէր: Ցավոք՝ համաձայնության ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով ստիպված եղանք դիմել դատարան, բայց ի վերջո դատարանի միջոցով կարողացանք լուծել խնդիրը: Մեր հարեւանը պատճառած անհանգստության ու հնչեցրած վիրավորանքների համար պատրաստ է անգամ հրապարակայնորեն ներողություն խնդրել:

 

Շնորհակալ եմ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությանը, պարոն Արամ Ազատյանին, խնդրի բարձրացման առաջին իսկ օրվանից մեր կողքին լինելու համար»,- գրել է նա` կից ներկայացնելով լուսանկարներ: 

 

Հիշեցնենք, որ մարտի 27-ի Երեւանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ  փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել էր Կորեայի ձորում շինաղբի թափման հետ կապված գրություն են  գրել ոստիկանություն եւ արագ արձագանք էր եղել, բայց նա հիմա նորից ահազանգեր է ստանում, որ այդ  պրոցեսը շարունակվում է, ամբողջապես չի դադարել:

 

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էլ նշել էր.

 

 «Այս ընթացքում լավագույնս աշխատել է հասարակական կարգի պահպանության ծառայությունը, բավականին թերի է եղել ԳԱՍԿ-ի մասնակցությունն ու աշխատանքը այս ոլորտում:

Շինթույլտվություններում նշված է՝ որտեղ պետք է կառուցապատողը տեղափոխի շինաղբը: Սակայն այս օղակի թույլ վերահսկողության պարագայում կառուցապատողները ձեռք չբերեցին անհրաժեշտ զգաստություն:

 

Նախորդ շաբաթ ինքս եմ այցելել այդ աղբավայրերը, վարչական շրջանների ղեկավարները բավականին թուլացրել են հերթապահության աշխատանքները, մարդիկ էլ սկսել են առիթից օգտվել»:

 

[1edc0029e171bd84145113d683890a27.jpg]

 

[4ead92938a9aaef28958baa95b913ce6.jpg]

 

[3fd1e548b838496bc918092dc7b79362.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250