ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանյան կաթնամթերքի արտադրության մեջ իրանական հումք է օգտագործվում. Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է «Ռոսսելխոզնադզորի» երեկվա հայտարարությանը, ըստ որի ՌԴ-ն կքննարկի ՀՀ-ից կաթնամթերքի մատակարարումները սահմանափակելու հարցը, քանի որ որոշակի խախտումներ են հայտնաբերվել։
«Կարծում եմ՝ այդտեղ քաղաքական որևէ ենթատեքստ չկա, բարձր չափանիշներ են ուզում»,- նշել է Քերոբյանը։
Դիտարկմանը, որ Հռոմի ստատուտի մասով ՍԴ-ի կողմից կայացված որոշումից հետո եղավ այս հայտարարությունը, նախարարն արձագանքեց՝ դրա վերաբերյալ որևէ բան չի կարող ասել։
Այնուամենայնիվ, Վահան Քերոբյանն ընդունել է ՝ հայաստանյան կաթնամթերքի արտադրության մեջ իրանական հումք օգտագործվում է։
«Երբեմն արտոնություններ ենք տալիս ընկերություններին՝ իրանական կաթնային սերուցք ներմուծելու համար։ Մենք պետք է գործընկերների հետ կքննարկենք այդ ամենը։ Աշխատանքային մակարդակում լուծումներ կգտնենք»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիներն այս պահին Տեղ գյուղում են
Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ գիշերն ադրբեջանցիները եկել են, մտել են Տեղ գյուղի տարածք և ամրապնդվում են։ Լրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ պետական սահմանի երկայնքով տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները. վարչապետ
ՀՀ պետական սահմանի երկայնքով տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները: ՀՀ կառավարության նիստում այս մասին աս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն գյուղերին կապող ճանապարհը
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Իր խոսքում վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանի և Արմեն Մհերյանի հետ «գռազ եկանք». քաղաքացին պատմում է
Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով. «Հասկանո՞ւմ եք՝ ո՞ւր ենք հաս...