ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումը` «Սևան» ազգային պարկում անտառի ոչնչացման վերաբերյալ

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել համացանցում տարածված ««Սևան» ազգային պարկի տարածքում, Սևան-Գավառ մայրուղու սկզբնամասում մոտ 1,5 հեկտար ԱՆՏԱՌ են ոչնչացրել» վերտառությամբ գրառման վերաբերյալ․

 

«2022 թվականի մայիսի 19-ին ի թիվս այլ լողափերի, հանրային N5 լողափում ջրային հանգիստ կազմակերպելու, բարեկարգում և  սպասարկում իրականացնելու համար հայտարարվել էր մրցույթ:

 

Հունիսի 9-ին հանձնաժողովի կողմից դիտարկվել  են ներկայացված հայտերը և հաղթող է ճանաչվել ներդրումային ծրագրերից մեկը:

Լողափը գտնվում է Սևան համայնքի, Լճաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Սևան-Գավառ ավտոմայրուղուց դեպի լիճ ընկած ափամերձ հատվածում (1.37 հա):

 

Լողափը դեպի Գավառ ուղղությամբ օգտագործվում է այլ վարձակալների կողմից:

Նախքան բարեկարգման աշխատանքների մեկնարկը «Սևան» ազգային պարկի կողմից իրականացվել են ուսումնասիրման աշխատանքներ և գույքագրում:

 

Տարածքը ազատվել է ԲԱՑԱՌԱՊԵՍ չիչխանի մացառներից և մանր թփերից, որևէ ծառ չի հատվել:

 

Մաքրման աշխատանքներն իրականացրել են «Սևան» ազգային պարկի մասնագետների կողմից:

 

Տեղեկացնենք նաև, որ սոցիալական ցանցերում պարբերաբար ապատեղեկատվություն և տարբեր շահարկումներ են հայտնվում հանրային լողափերի սպասարկման իրականացման վերաբերյալ:

 

Մեր քաղաքացիներին  անհարկի շահարկումներից զերծ պահելու  նպատակով տեղեկացնենք, որ գործընթացը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում, ներդրումային ծրագրերին ներկայացվում խիստ պահանջներ և ամեն բան արվում է ջրափնյա հանգիստը պատշաճ և բոլոր չափորոշիչներին համապատասխան կազմակերպելու համար»:

Քաղաքականություն

Պատահարներ