Հանցանքի պահին բռնել են «Wall Street Journal»-ի լրագրողին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով «Wall Street Journal»-ի թղթակից Էվան Գերշկովիչի ձերբակալության մասին, ասել է, որ WSJ-ի լրագրողին բռնել են հանցանքի պահին:
«Դա ԱԴԾ-ի իրավասությունն է, արդեն եղել է Անվտանգության դաշնային ծառայության հայտարարությունը, ավելացնելու բան չունենք»,-ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան այս գործով համագործակցելու է ամերիկյան հատուկ ծառայությունների հետ։
Պեսկովն ընդգծել է, որ մանրամասներն իրեն հայտնի չեն:
«Մանրամասներին չեմ տիրապետում։ Եվս մեկ անգամ կրկնում եմ` դա հատուկ ծառայությունների իրավասությունն է, որոնք հենց լրտեսների դեմ են պայքարում»,-ասել է Պեսկովը, որին խնդրել են պարզաբանել, թե ինչ է նշանակում հանցանքի պահին բռնելը, երբ մարդը լրտեսության մեջ է մեղադրվում։
ԱԴԾ-ի տվյալներով` Գերշկովիչն ԱՄՆ-ի հանձնարարությամբ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ է հավաքագրել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի գործունեության մասին։
Գաղտնի տեղեկություններ ստանալու փորձի ժամանակ ամերիկացուն ձերբակալել են Եկատերինբուրգում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում. bagramyan26
Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Լաչինի միջանցքով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում՝ Հայաստանի հ...
Շնորհակալություն ԱՄՆ-ին և մյուս գործընկերներին, որ օգնեցին մեզ կանգնեցնել Ադրբեջանի՝ ՀՀ տարածք հետագա ներխուժումը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նի...
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը` թիրախավորելով քաղաքացիական անձանց
Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյ...
«ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման». Յուրի Շուվալով
«ՀԱՊԿ-ը մշտապես պատրաստակամ է կազմակերպության առաքելությունը հայ-ադրբեջանական սահման ուղարկելու համար», - BelTA-ի փոխա...