ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես Ջո Բայդենն եմ. այստեղ եմ, քանի որ ինձ պաղպաղակ են խոստացել»
Միացյալ Նահանգների նախագահը սկսել է իր ելույթը Սպիտակ տանը Նեշվիլում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունից հետո, որտեղ հրաձգության հետևանքով վեց մարդ էր զոհվել դպրոցում։ Բայդենը կատարվածն անվանել է «սրտաճմլիկ» և «ամենավատ ընտանեկան մղձավանջ»:
Արդյունքում նա Կոնգրեսին առաջարկեց ընդունել գրոհային զենքի արգելքը։
Քրիստոնեական դպրոցում հրաձգությունը տեղի է ունեցել երեկ կեսօրին։ Զոհվել են երեք երեխա և երեք մեծահասակ։ Ոստիկանությունը հայտնել է, որ 28-ամյա տրանսգենդեր կին Օդրի Էլիզաբեթ Հեյլին, զինված երկու ինքնաձիգով, կրակ է բացել մարդկանց վրա: Նրան սպանել են ոստիկանները ուսումնական հաստատություն գրոհի ժամանակ։
Եվ ահա` ինչ էին ասում համաշխարհային լրատվամիջոցներն այդ մասին.
New York Post- գրել է «Բայդենը կատակել է պաղպաղակի մասին Նեշվիլի հրաձգությունից հետո առաջին հայտարարության մեջ: Բայդենի անժամանակ կատակը հավանաբար կերակրելու է նրանց, ովքեր ասում են, որ նա չափազանց մեծ է վերընտրվելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ պետական սահմանի երկայնքով տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները. վարչապետ
ՀՀ պետական սահմանի երկայնքով տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները: ՀՀ կառավարության նիստում այս մասին աս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն գյուղերին կապող ճանապարհը
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Իր խոսքում վ...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիներն այս պահին Տեղ գյուղում են
Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ գիշերն ադրբեջանցիները եկել են, մտել են Տեղ գյուղի տարածք և ամրապնդվում են։ Լրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանի և Արմեն Մհերյանի հետ «գռազ եկանք». քաղաքացին պատմում է
Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով. «Հասկանո՞ւմ եք՝ ո՞ւր ենք հաս...