«Ով ասել է՝ գլուխները պատովն է տվել». Գասպարյանը ասել է` տունը չի վերադարձնի պետությանը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որ անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով, հայտարարել է, թե իր տունը չի վերադարձնի պետությանը։
«Ով ասել է՝ գլուխները պատովն է տվել»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Գասպարյանը։
Նա կոչ է արել լրագրողներին մասնակցել դատական նիստերին.՝ համոզվելու համար, որ այդ ունեցվածքն ապօրինի ճանապարհով ձեռք չի բերել «Կգաք, կտեսնեք»։
Նախկին ոստիկանապետը հայտարարել է, թե ինքը պատժվել է որպես քրիստոնյա.
«Ես հիմա պատժվել եմ, պատժվել եմ նրա համար, որ շատ օրինավոր եմ եղել որպես քրիստոնյա և շատ եմ ներել ու հանդուրժել ամեն տեսակ տականքի։ Քրիստոնեության մեջ ներելն ու հանդուրժելը նույնպես ունի սահման, որից հետո վերածվում է մեղքի»։ Գասպարյանը վստահեցրել է, որ ինքը ոտքի է կանգնում. «Այդ ճանապարհին եմ, և թող Աստված կանչեն, որ ոտքի չկանգնեմ»։
Հարցին՝ ոստիկանապետի աշխատավարձով հնարավոր էր շքեղ առանձնատուն կառուցել, Գասպարյանն ասել է.
«Ոստիկանապետի աշխատավարձով հնարավոր չէր այդքան շքեղ բան սարքել, կարելի էր կահույք դնել, ծաղիկ տնկել, ծառ դնել»։
Իսկ որտեղից այդքան գումար հարցին, նա ասել է. «Ձեր ի՞նչ գործ»։
Նմանատիպ հոդվածներ
Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը կհարձակվի գարնանը. ԵՄ առաքելության ղեկավար
Գերմանական «Deutsche Welle» հրատարակությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին։ Ըստ կայքի հոդվածի...
Ակնկալում ենք Դատարանի որոշման անհապաղ իրականացումը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներով. Սիմոնյանը` Բունդեսթագի նախագահին
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը...
Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում. bagramyan26
Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Լաչինի միջանցքով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում՝ Հայաստանի հ...
Շնորհակալություն ԱՄՆ-ին և մյուս գործընկերներին, որ օգնեցին մեզ կանգնեցնել Ադրբեջանի՝ ՀՀ տարածք հետագա ներխուժումը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նի...