Լաչինի օդանավակայանը շահագործման կհանձնվի հաջորդ տարվա վերջին կամ 2025 թվականի սկզբին. Ալիև

Լաչինի օդանավակայանը շահագործման կհանձնվի հավանաբար հաջորդ տարվա վերջին կամ 2025 թվականի սկզբին: Այս մասին հաղորդում է Trend-ը` մեջբերելով Ալիևի խոսքերը:

 

«Չնայած այն հանգամանքին, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտին այս շրջանը անցավ մեր վերահսկողության տակ, Լաչին քաղաքը մնաց մեր վերահսկողությունից դուրս։ Դրա համար կային օբյեկտիվ պատճառներ։ Քանի որ Հայաստանից Ղարաբաղ ճանապարհն անցնում էր Լաչին քաղաքի կենտրոնով։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահի հետ ցերեկային ժամերին տեւած հեռախոսազրույցների արդյունքում մեզ հաջողվեց պայմանավորել Լաչին քաղաքի վերադարձը Ադրբեջանին։ Այդ նպատակով, իմ պնդմամբ, վերջնական հայտարարության մեջ ներառվել է այլընտրանքային ճանապարհի կառուցումը և նշված է ժամկետը։ Սակայն, որոշ մշուշոտ բառերով նշվեց, որ այս հարցի քննարկումը կշարունակվի երեք տարի։ Սակայն Ղարաբաղյան Երկրորդ պատերազմն ավարտվելուն պես ես անմիջապես հրամայեցի որոշել նոր ճանապարհի երթուղին և տեխնիկական բոլոր պարամետրերը։ 

 

Լաչինի շրջանում միջազգային օդանավակայան է կառուցվում։ Այս տարածաշրջանում երբևէ օդանավակայան չի եղել, և օդանավակայանի գտնվելու վայրը որոշելիս մենք մեծ դժվարությունների հանդիպեցինք։ Քանի որ այնտեղ հնարավոր չէր հարթ տեղ գտնել թռիչքուղու կառուցման համար։ Մենք միջազգային օդանավակայան ենք կառուցում բոլոր լեռնային շրջաններում, սարերով շրջապատված տարածքներում, սարեր կտրելով և խոշոր հողային աշխատանքներ ենք իրականացնում։ Օդանավակայանը շահագործման կհանձնվի հավանաբար հաջորդ տարվա վերջին կամ 2025 թվականի սկզբին»,-ասել է Ալիևը։

Քաղաքականություն