Իրանն առաջին անգամ արձագանքել է Իսրայելի ցույցերին
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանի Սաֆին առաջին անգամ հայտարարություն է արել Իսրայելում այժմ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է լրագրող, Sputnik Iran-ի պրոդյուսեր Մարինա ալ-Շալանը։
«Հրդեհ է բռնկվել հրկիզող-բռնազավթողի տանը»,- ասել է իրանցի դիվանագետը։
Քանանին հավելել է, թե «Սիոնիստական ռեժիմի վարչապետի՝ իր իշխանությունը մեծացնելու և պահպանելու փորձը կրկին բացահայտել է սիոնիստական հասարակության ներքին թերությունները»:
Հիշեցնենք, որ Իսրայելում արդեն 12-րդ շաբաթն է, ինչ զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում դատական համակարգի բարեփոխման դեմ։ Առաջարկվող օրենքների փաթեթը կսահմանափակի Գերագույն դատարանի լիազորությունները և կառավարությանը կհանձնի դատավորների նշանակման վերահսկողություն:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը պայմանավորվել են հետաձգել դատական բարեփոխումների մասին օրենքի ընդունումը մինչև խորհրդարանի ամառային նստաշրջանը։
Նմանատիպ հոդվածներ
Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային․ ՀՀ-ն միացել է վերապահումով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:...
Սասուն Խաչատրյանը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրգործը կասեցվել է․ ԶԼՄ
Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրո...
Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է․ ԶԼՄ
Այսօր՝ մարտի 30-ին հայկական զինուժը տեղակայվել է նոր դիրքերում և ինժեներական աշխատանքներ է սկսել ադրբեջանական դիրքերին զ...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...