Վլադիմիր Պուտինը պարգևատրել է 10-ամյա տղային մեդալով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ Բրյանսկի շրջան դիվերսանտների ներթափանցման ժամանակ երկու աղջկա փրկած և վիրավորում ստացած 10-ամյա տղային՝ Ֆյոդոր Սիմոնենկոյին, (ծնված 2012 թվականին) «Արիության համար» մեդալով պարգևատրելու մասին։
Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում: Այս մասին գրում է kommersant.ru-ն։
«Քաղաքացիական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության, արիության և անձնուրացության համար»,- ասված է հրամանագրում։
Հիշեցնենք, որ մարտի 2-ին Ուկրաինայի տարածքից մի խումբ դիվերսանտներ մտել են ՌԴ Բրյանսկի շրջանի երկու գյուղ՝ Սուշանի և Լյուբեչանի։ Դիվերսանտների գործողությունների հետևանքով երկու տղամարդ մահացել է, այդ թվում՝ Նիվայի վարորդը, որը երեխաներին դպրոց էր տանում։
Նմանատիպ հոդվածներ
Ակնկալում ենք Դատարանի որոշման անհապաղ իրականացումը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներով. Սիմոնյանը` Բունդեսթագի նախագահին
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը...
Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը կհարձակվի գարնանը. ԵՄ առաքելության ղեկավար
Գերմանական «Deutsche Welle» հրատարակությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին։ Ըստ կայքի հոդվածի...
Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում. bagramyan26
Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Լաչինի միջանցքով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում՝ Հայաստանի հ...
Շնորհակալություն ԱՄՆ-ին և մյուս գործընկերներին, որ օգնեցին մեզ կանգնեցնել Ադրբեջանի՝ ՀՀ տարածք հետագա ներխուժումը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նի...