Գերմանիան Ուկրաինային փոխանցել է 18 Leopard 2A6 տանկ այնպես, ինչպես հայտարարվել է․ Շոլց
Ուկրաինայի զինված ուժերը ստացել են գերմանական Leopard 2A6 18 ժամանակակից տանկ։ Այս մասին երկուշաբթի Ռոտերդամում Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Մենք մատակարարել ենք տանկերը այնպես, ինչպես հայտարարվել է», - ասել է Շոլցը՝ ի պատասխան հարակից հարցի։
Այսպիսով, կառավարության ղեկավարը հաստատել է Der Spiegel ամսագրի տեղեկությունը, որն ավելի վաղ հայտնել էր, որ Գերմանիայի իշխանությունների կողմից խոստացված 18 Leopard 2A6 տանկերը տեղափոխվել են Կիև։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է․ ԶԼՄ
Այսօր՝ մարտի 30-ին հայկական զինուժը տեղակայվել է նոր դիրքերում և ինժեներական աշխատանքներ է սկսել ադրբեջանական դիրքերին զ...
Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային․ ՀՀ-ն միացել է վերապահումով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:...
Սասուն Խաչատրյանը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրգործը կասեցվել է․ ԶԼՄ
Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրո...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...