Ֆրանսիայի ՆԳՆ-ն մարտի 28-ի բողոքի ցույցերին 13000 ոստիկան կուղարկի
Ֆրանսիայում մարտի 28-ի լայնածավալ բողոքի ցույցերի ժամանակ կարգուկանոն կապահովեն մոտ 13000 ոստիկաններ և ժանդարմներ, որոնցից 5500-ը կներգրավվեն Փարիզում, հայտարարել է ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։
Նախարարը մտավախություն ունի, որ հասարակական կարգը խախտելու փորձեր կլինեն.
Մարտի 28-ին կլրանա բարեփոխումների դեմ ընդհանուր բողոքի տասներորդ օրը։ Արհմիությունները կոչ են անում գործադուլ անել երկաթուղու աշխատողներին, դժվարություններ են սպասվում մետրոյի աշխատանքում, գործադուլ կանեն ավիադիսպետչերները, ինչպես նաև ուսուցիչներն ու էներգետիկները, գրում է Le Figaro-ն։ Օրլիի, Մարսելի, Թուլուզի և Բորդոյի օդանավակայաններում թռիչքների մինչև 20%-ը կարող է չեղարկվել։
Որոշ քաղաքներում բողոքի ցույցերն ուղեկցվում են անկարգություններով, թալանով և հրկիզման փորձերով. Բորդոյում ցուցարարները հրկիզել են քաղաքապետարանը, բազմաթիվ հրկիզումներ են գրանցվել Փարիզում։
Ֆրանսիայի կառավարությունը մարտի կեսերին հավանություն է տվել կենսաթոշակային բարեփոխումներին՝ շրջանցելով խորհրդարանը։ Բարեփոխումների ընթացքում կենսաթոշակային տարիքը 62-ից պետք է հասցվի 64-ի։
Նմանատիպ հոդվածներ
Սասուն Խաչատրյանը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրգործը կասեցվել է․ ԶԼՄ
Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրո...
Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է․ ԶԼՄ
Այսօր՝ մարտի 30-ին հայկական զինուժը տեղակայվել է նոր դիրքերում և ինժեներական աշխատանքներ է սկսել ադրբեջանական դիրքերին զ...
Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային․ ՀՀ-ն միացել է վերապահումով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...