Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակի և Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների մասին հարցեր
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ համագործակցության օրակարգի արդիական հարցեր, իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացը։ Այս մասին նշվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դոնֆրիդն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման կարեւորությունը տարածաշրջանում խաղաղության և զարգացման համար։ Նա իր մտահոգությունն է հայտնել վերջին շրջանում տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ, կոչ է արել բոլոր թյուրիմացությունները լուծել բանակցությունների միջոցով։ Դոնֆրիդը նաեւ ասել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է աջակցել խաղաղ գործընթացին։
Զրույցի ավարտին Բայրամովը հաջողություն է մաղթել Դոնֆրիդին հետագա գործունեության մեջ՝ կապված իր պաշտոնից շուտով հեռանալու հետ։
Իր հերթին՝ Բայրամովը Դոնֆրիդին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող վերջին իրավիճակի մասին, շեշտելով, թե իբր Հայաստանը «ոչ կառուցողական մոտեցումներ է որդեգրել», որոնք խոչընդոտում են խաղաղ համաձայնագրի բանակցություններին։ Ըստ նրա՝ «Ադրբեջանը պատրաստ է ցանկացած պահի բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ»։
Նմանատիպ հոդվածներ
Սասուն Խաչատրյանը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրգործը կասեցվել է․ ԶԼՄ
Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրո...
Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է․ ԶԼՄ
Այսօր՝ մարտի 30-ին հայկական զինուժը տեղակայվել է նոր դիրքերում և ինժեներական աշխատանքներ է սկսել ադրբեջանական դիրքերին զ...
Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային․ ՀՀ-ն միացել է վերապահումով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...