Բայդենը ուղերձ է հղել Ալիևին՝ անդրադառնալով նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը Նովրուզի տոնի կապակցությամբ նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Նորացման և մտորումների այս սեզոնում Միացյալ Նահանգները վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը կնպաստի Հարավային Կովկասում գալիք սերունդների անվտանգությանն ու բարգավաճմանը»,- նշվում է նամակում։
Բայդենի ուղերձում նաև նշվում է, որ Ադրբեջանը և Միացյալ Նահանգները վերջին մեկ տարվա ընթացքում «համախմբվել են էներգետիկ անվտանգության ապահովման և երկու երկրների ժողովուրդների առջև ծառացած անդրազգային մարտահրավերներին արձագանքելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
Սասուն Խաչատրյանը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրգործը կասեցվել է․ ԶԼՄ
Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրո...
Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է․ ԶԼՄ
Այսօր՝ մարտի 30-ին հայկական զինուժը տեղակայվել է նոր դիրքերում և ինժեներական աշխատանքներ է սկսել ադրբեջանական դիրքերին զ...
Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային․ ՀՀ-ն միացել է վերապահումով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...