Պուտինը պատմել է՝ ինչու է Մարիուպոլում մեքենան վարել առանց ամրագոտի կապելու
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Մարիուպոլ կատարած իր ուղևորության մասին: Ըստ նրա, այն աշխատանքային էր և վաղուց «ուշացած», անհրաժեշտ էր տեսնել քաղաքի վերականգնման աշխատանքների ընթացքը։ Տեղեկատվությունը փոխանցում են ռուսական լրատվականները:
«Ժամանակն էր տեսնել, գալ և տեսնել Մարիուպոլի օրինակով, թե ինչպես են ընթանում վերականգնողական աշխատանքները, ինչ է պետք լրացուցիչ անել, ինչն է առաջնահերթություն»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ այցելել է տարբեր օբյեկտներ՝ ինչպես բնակելի տարածքներ, այնպես էլ կրթական համակարգի օբյեկտներ, Դաշնային բժշկական և կենսաբանական գործակալության կլինիկա, ֆիլհարմոնիա, մարզահրապարակներ։
Պուտինը նաեւ խոստովանել է, որ մեքենան վարել է Մարիուպոլի փողոցներով՝ առանց ամրագոտի կապելու, ամեն դեպքում, որպեսզի կարողանա արագ դուրս գալ մեքենայից։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի ԱԳՆ-ն՝ Պուտինի հայտարարության մասին
Ուկրաինան կոչ է անում G7 երկրներին և ԵՄ-ին զգուշացնել Մինսկին Բելառուսի համար հեռահար հետևանքների մասին, եթե վերջինս համ...
Պեսկովը՝ Հայաստանում Պուտինի հնարավոր ձերբակալման մասին
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի...
«Ռուսական տարբերակը ենթադրում է կարգավիճակի պարզաբանում հետագայում, որը մերժվել է Ադրբեջանի կողմից»․ Միրզոյան
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ սահմանումներ...
«Առանցքային հարցերում ՀՀ-ի և Ադրբեջանի դիրքորոշումները բավականին հեռու են իրարից»․ Միրզոյան
ԱԺ–ում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ներկայացնելով ԱԳՆ 2022 թվականի գո...