«Ձկան խանութի» հարեւանությամբ անցումը որոշել են դարձնել ավտոկայանատեղի
Մաշտոցի պողոտայի գետնանցումներից մեկը` «ձկան խանութի» հարեւանությամբ գտնվող, Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է դարձնել ստորգետնյա ավտոկայանատեղի, ինչը հարուցել է տարածքի բնակիչների զայրույթը, որոնք հույս ունեին, որ գետնանցումը կդառնա առեւտրի նոր կենտրոն՝ Արամ-Բուզանդ-Մաշտոց խաչմերուկում գտնվող «Տաշիրի» կառուցած անցումի նմանությամբ։
Իսկ ավտոկայանատեղին՝ նախ, չի գործելու, չկա դրա անհրաժեշտությունը, քանի որ տարածքում վարչական կառույցներ չկան, երկրորդը՝ նոր բարդություններ է ստեղծելու բնակիչների համար, եւ ամենակարեւորը՝ այս հատվածում նոր առեւտրական հանգույցն աշխուժություն կմտցներ։
Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Տարոն Գեւորգյանը «Հրապարակ» թերթի հետր զրույցում հաստատեց լուրը՝ նշելով․ «Այո, հիմա մշակում ենք նման նախագիծ, որը պատրաստ կլինի հունիս ամսին: Նախատեսում ենք ձկան խանութին հարակից գետնանցումը, որն անմխիթար վիճակում է, դարձնել ավտոկայանատեղի։ Ամենայն հավանականությամբ՝ այդտեղ կունենանք նաեւ առեւտրային ցանց` խանութ կամ սուպերմարկետ: Անցումը նախատեսում ենք վերակահավորել ե՛ւ որպես ավտոկայանատեղի, ե՛ւ քաղաքացիների անցումն ապահովող վայր՝ նաեւ որոշակիորեն ծառայություններ մատուցելով քաղաքացիներին»:
Նմանատիպ հոդվածներ
Ովքեր և ինչպես են որոշել Երևանում «փոխարինել» ծառերը. ցանկ է հրապարակվել
Մարտի 23-ին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտարարեց «ծերացած, ֆունկցիոնա...
ԱՄՆ-ում սնանկացել Է ամենախոշոր բանկը
ԱՄՆ-ում 2008 թվականի ճգնաժամից հետո առաջին անգամ սնանկացել Է ամենախոշոր բանկը: Կալիֆորնիայի կարգավորիչը սնանկ...
Պատրաստ եմ ցանկացած պահի ցուցմունք տալ. Արսեն Թորոսյան
Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կովիդի համավարակի...
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տեղեկացնում է պատահարի մասին
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը («ԶՊՄԿ» ՓԲԸ) տեղեկացնում է, որ երեկ երեկոյան ողջ Սյունիքի մարզում տեղի են ու...