ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կձերբակալվի՞ Վլադիմիր Պուտինը Հայաստանում. սահմանադրագետը պատասխանում է
Սահմանադրական դատարանն այսօր հրապարակել է 1998 թ․ ստորագրված միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրությունում (Հռոմի ստատուտ) ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ որոշումը։
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նաեւ հայտնել է, որ սույնն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Որոշման վերաբերյալ հատուկ կարծիքներ ունեն դատավորներ Թունյանը, Խունդկարյանը, Թովմասյանը։
Նշենք, որ այս համաձայնագրի վավերացմամբ՝ Հայաստանը պարտավորություն է ստանձնելու նաև կատարելու Միջազգային քրեական դատարանի որոշումները, ինչպիսին, օրինակ, վերջերս Վլադիմիր Պուտինին ձերբակալելու վերաբերյալ ընդունած որոշումն է։
Aurօranews-ը որոշման հետ կապված զրուցել է սահմանադրագետ Էդգար Ղազարյանի հետ:
«Միջազգային պայմանագրերը վավերացման ընթացակարգ են ունենում, այսինքն` այդ փաստաթուղթը դեռևս վավերացված չի Հայաստանում: ՍԴ որոշումից հետո դեռ պետք է ԱԺ-ն վավերացնի, որից հետո պետք է ՀՀ նախագահը ստորագրի և հրապարակի: Այդ գործընթացը եթե դա տեղի ունենա, ուրեմն Հայաստանը ընդունում է միջազգային դատարանի, քրեական դատարանի իրավազորությունը, և դա նշանակում է դատարանի որոշումը պետք է լինի պարտադիր կատարման ենթակա Հայաստանի համար, այդ թվում նաև ՌԴ նախագահին կալանքի վերցնելու օրդերը իրագործելու վերաբերյալ որոշումը»,- նշեց սահմանադրագետը:
Քիչ առաջ հայտնել էինք, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ ՍԴ
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիներն այս պահին Տեղ գյուղում են
Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ գիշերն ադրբեջանցիները եկել են, մտել են Տեղ գյուղի տարածք և ամրապնդվում են։ Լրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ պետական սահմանի երկայնքով տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները. վարչապետ
ՀՀ պետական սահմանի երկայնքով տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները: ՀՀ կառավարության նիստում այս մասին աս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն գյուղերին կապող ճանապարհը
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Իր խոսքում վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրաչյա Սարգսյանը` իր հրաժարականի և պատճառների մասին
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական է տվել: Այս մասին Սարգսյանը հայտարարեց Երևանի ավագանու արտահերթ գո...