Շվեդիայի խորհրդարանը հավանություն տվեց ՆԱՏՕ-ին միանալու օրինագծին
Շվեդիայի խորհրդարանը՝ Ռիկսդագը, այսօր հավանություն է տվել օրինագծին, որը թույլ է տալիս երկրին միանալ ՆԱՏՕ-ի դաշինքին։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 269 պատգամավոր՝ ինչպես իշխող կոալիցիայի, այնպես էլ ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչներ, և Շվեդիայի դեմոկրատներ կուսակցության աջ պոպուլիստները: Դեմ էին երկու ընդդիմադիր ձախ կուսակցությունների 37 պատգամավորներ։
Քվեարկության արդյունքը սպասելի էր. Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսեց անցած տարվա մայիսին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո՝ ամենամեծ քաղաքական ուժերի կոնսենսուսի հիման վրա։ Մինչ օրս ՆԱՏՕ-ի 30 երկրներից 28-ն արդեն վավերացրել են Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի միանալու պայմանագիրը, սպասվում է, որ Հունգարիան դա կանի մոտ ապագայում, սակայն Թուրքիայի համաձայնությունը Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ դեռ չի ստացվել։
Ամեն դեպքում, Շվեդիայի խորհրդարանի քվեարկությունը պաշտոնապես հաստատում է չեզոքության շրջանի ավարտը, որը տևեց ավելի քան 200 տարի, այդ թվում՝ համաշխարհային պատերազմների և սառը պատերազմի տարիներին։
Շվեդիան մտադիր է ՆԱՏՕ-ին միանալ հարեւան Ֆինլանդիայի հետ միասին, որը նույնպես հրաժարվել է իր ավանդական չեզոքությունից Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։
Նմանատիպ հոդվածներ
«Մենք դա Հայաստանին չենք պարտադրում». Բլինկենը` խաղաղության պայմանագրի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղ պայմանավորվածություններ ձեռք...
Լաչինի միջանցքը բացելու դատարանի որոշումն անտեսելու համար Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգայ...
Միրզոյանի պատասխանը` ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների մասին հարցին
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա։ Այսպես է նա պատաս...
Հիմա Արցախն ու Ադրբեջանը փորձում են խոսակցության ինչ-որ եզրեր գտնել. Սիմոնյան
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանը Արցախի դերը՝ որպես բանակցող, որպես Արցախի կարգավորման հար...