Չինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական դեր խաղալ ուկրաինական հարցի քաղաքական կարգավորման գործում․ Ծինփին
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է շարունակել կառուցողական դեր խաղալ ուկրաինական հարցի քաղաքական կարգավորման գործում։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ նա ընդգծել է, որ ուկրաինական հարցում խաղաղության և բանականության ձայնը գերակշռում է, պետությունների մեծ մասը հանդես է գալիս իրավիճակի լիցքաթափման և հաշտեցման ու բանակցությունների խթանման կողմնակից, ինչպես նաև «դեմ են կրակի վրա յուղ լցնելուն»։
«Պատմականորեն հակամարտությունները միշտ լուծվել են երկխոսության և բանակցությունների միջոցով»,- գրում է լրատվամիջոցը։
Փետրվարի 24-ին Չինաստանի ԱԳՆ-ն հրապարակել է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման առաջարկներ։
Պլանը բաղկացած է 12 կետից։ Այն կոչ է անում սկսել խաղաղ բանակցություններ և դադարեցնել կրակը։ Նաև չինական կողմը դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք միայն նոր խնդիրներ են ստեղծում։ Պուտինը Սի Ծինփինի հետ հանդիպմանն ասել է, որ ռուսական կողմը ուշադիր կարդացել է ուկրաինական հակամարտության կարգավորման Չինաստանի առաջարկած ծրագիրը։
Նա հավելել է, որ ռուսական կողմը հասկանում է, որ Պեկինը ելնում է արդարության սկզբունքներից։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հավակնում է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքին․ Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում տեղի ունեց...
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
Ադրբեջանը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին հաղորդագրություն է...
Պուտինի և Ծինփինի բանակցությունները տևել են մոտ 3 ժամ. ТАСС
Մոսկվայում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի բանակցությո...
Առավելապաշտական մոտեցում, ագրեսիվ գործողություններ․ Արարատ Միրզոյանը՝ Ադրբեջանի կողմից մերժողական քաղաքականության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել եգիպտական առաջատար «AlQahera News» լրատվամիջոցին։ Հարցազրույցն ամբողջո...