Արցախի պետնախարարը հայտնում է` ովքեր կզրկվեն պետական աջակցությունից
Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը իր ֆեյսբուքի էջով տեղեկացրել է, որ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք կիրականացնեն առավելագույն թույլատրելիից բարձր գնով վաճառք, ապա կզրկվեն պետական աջակցությունից։
«Առաջիկա օրերին կընդունվի Արցախի տնտեսական շրջափակման հետևանքով վնաս կրած ձեռնարկատերերին 2023թ. փետրվար ամսվա համար պետական աջակցություն ցուցաբերելու մասին կառավարության որոշումը: Այն տնտեսվարող սուբյեկտները, ովքեր խախտել են ԱՀ կառավարության 13.02.2023թ. թիվ 70-Ն որոշմամբ սահմանված՝ ապրանքների շրջանառության հատուկ կարգը և ապրանքների վաճառք են իրականացրել առավելագույն թույլատրելիից բարձր գնով, զրկվելու են պետական աջակցությունից:
Ինչպես հայտարարել էինք ավելի վաղ, տնտեսական գործունեությանն առնչվող պետական բոլոր ծրագրերն այսուհետ կառուցվելու են՝ հիմք ընդունելով տնտեսվարող սուբյեկտի բարեխղճությունը, օրինապաշտությունը, պատշաճ հարկատու լինելու հանգամանքը: Նույնիսկ այս դժվարագույն շրջանում կան բազմաթիվ տնտեսվարողներ, ովքեր շարունակում են մնալ կարգապահ և օրինապաշտ, պետությունը պետք է գնահատի նրանց»,- ասվում է Արցախի պետնախարարի գրառման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն` հայ զինծառայողի ադրբեջանական կողմում հայտնվելու մասին
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնո...
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով Հայաստան կժամանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալի Բաղերին երկօրյա այցով ժամանելու է Հայաստան։ Նա այդ մասին հայտ...
ԱՄՆ Սպիտակ տան ներկայացուցիչը` հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին
ԱՄՆ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, անդրադառնալո...
«Լեռնային Ղարաբաղն անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ». Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում գրել է. «Իրավական և քաղաքական իր ողջ պատմությամբ...