Քաղաքականություն

ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ Ալիևի հէտ Բլինքենի հեռախոսազրույցի մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ Ալիևի հէտ Բլինքենի հեռախոսազրույցի մասին
ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնական հաղորդագրություն է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի վերաբերյալ: Նշվում է. որ Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ…

ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնական հաղորդագրություն է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի վերաբերյալ:

 

Նշվում է. որ Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` առաջարկելու ԱՄՆ-ի հետագա օգնությունը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցությունները հեշտացնելու համար:

 

Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել լուծումներ գտնել չլուծված խնդիրների համար և ընդգծել, որ հակամարտությանը ռազմական լուծում չկա: Նա հաստատել է Լաչինի միջանցքի բացման կարևորությունը առևտրային և մասնավոր մեքենաների համար։

 

Պետքարտուղար Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է շարունակել համագործակցությունը Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացում։

Նմանատիպ հոդվածներ

Արցախում հումանիտար ծանր իրավիճակի պայմաններում՝ ատելության խրախճանք․ Արցախի ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստների» մասին

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ադրբեջանական ԶՈՒ կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորման կապակցությամբ: Մարտ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250