Ալիևն ու Բլինքենը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսով քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։
Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը։
Զրույցի ընթացքում Ալիևը նշել է, որ Ադրբեջանը «լիովին հավատարիմ է խաղաղության օրակարգին, պատրաստ է մոտ ապագայում կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և ստորագրել խաղաղության պայմանագիր, և հայկական կողմին ներկայացրել է խաղաղության պայմանագրի տեքստը՝ վերջին առաջարկություններով և փոփոխություններով»։
Ալիևը հավելել է, որ բարձր է գնահատում ԱՄՆ-ի և պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ջանքերն այս ուղղությամբ։ Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հավակնում է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքին․ Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում տեղի ունեց...
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
Ադրբեջանը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին հաղորդագրություն է...
Պուտինի և Ծինփինի բանակցությունները տևել են մոտ 3 ժամ. ТАСС
Մոսկվայում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի բանակցությո...
Առավելապաշտական մոտեցում, ագրեսիվ գործողություններ․ Արարատ Միրզոյանը՝ Ադրբեջանի կողմից մերժողական քաղաքականության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել եգիպտական առաջատար «AlQahera News» լրատվամիջոցին։ Հարցազրույցն ամբողջո...