5-րդ շարասյան գլխին կար այդ ամենը խրախուսող 6-րդ շարասյուն. Օհանյան
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 44-օրյա պատերազմում պարտվեցինք, որովհետեւ բանակում կար 5-րդ շարասյուն:
«Բայց այդ ազդեցության տակ գտնվող մարդիկ, 5-րդ շարասյունը բանակում չի եղել, նրանց մեծամասնությունն այլ վայրերում է եղել:
Երկրորդ, եթե խոսում է 5-րդ շարասյան մասին, ող այդ շարասյան մարդկանց բռնեն եւ պատժեն: Եվ երրորդը, բանակում տիրող իրավիճակի վրա, նաեւ բացասական երչեւույթների, նրա մարտունակության իջեցման, կառավարման կազմաքանդման ուղղությամբ իրենք են աշխատել՝ առաջին հերթին ռազմական ու քաղաքական փոփոխություններով, զարգցման ծրագրերի փոփոխությամբ, ԶՈՒ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ծրագրերի փոփոխությամբ եւ նաեւ բացասական կերպով ազդելով կարգապահության վրա»,-ասաց նա:
Սեյրան Օհանյանի խոսքով, պատերազմի ժամանակ պետությունն է մարտնչում, չի կարելի ասել՝ բանակը պարտվել է, առավել ևս, որ ՊԲ-ն իր առջեւ դրված խնդիրը 283 կմ-ից 260-ում կատարել է: Այն հատվածով է հակառակորդը մխրճվել, որի պատասխանատվությունը ՀՀ իշխանությունների վրա էր:
«Այսօր իրավիճակի ամբողջ մեղքը բարդում են բանակի վրա, այն էլ մարտավարական եւ ցածր օղակների վրա՝ ասելով՝ 5-րդ շարասյուն կա: Եթե այդ ամենը խրախուսվում է, ո՞վ է 5-րդ շարասյունը, 5-րդ շարասյան գլխին կար 6-րդ շարասյուն, որն այդ ամենը խրախուսում էր»,-ասել է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն` հայ զինծառայողի ադրբեջանական կողմում հայտնվելու մասին
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնո...
ԱՄՆ Սպիտակ տան ներկայացուցիչը` հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին
ԱՄՆ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, անդրադառնալո...
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով Հայաստան կժամանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալի Բաղերին երկօրյա այցով ժամանելու է Հայաստան։ Նա այդ մասին հայտ...
«Լեռնային Ղարաբաղն անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ». Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում գրել է. «Իրավական և քաղաքական իր ողջ պատմությամբ...