Թուրքիայում ազգային հարցումների վերջին տվյալները. Էրդողանը զիջում է
Հրապարակվել է Թուրքիայի նախագահական ընտրությունների վերաբերյալ ազգային հարցումների վերջին տվյալները։ Ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուն 53,1 %-ով առաջատար է։ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ունի 42,3%:
Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում Ռեջեպ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը համարվող Քեմալ Քըլըչդարօղլուն այսօր երկրի խորհրդարանում հանդիպել է քրդական փոքրամասնության շահերը ներկայացնող Ժողովրդա- դեմոկրատական կուսակցության ղեկավար անդամների հետ։
«Ընդդիմադիր վեց կուսակցությունների կողմից առաջադրված Քըլըչդարօղլուն Ազգային մեծ ժողովում հանդիպում է քրդական կուսակցության համանախագահներ Փերվին Բուլդանի և Միթհատ Սանջարի հետ», - հաղորդում է թուրքական NTV հեռուստաընկերությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն` հայ զինծառայողի ադրբեջանական կողմում հայտնվելու մասին
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնո...
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով Հայաստան կժամանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալի Բաղերին երկօրյա այցով ժամանելու է Հայաստան։ Նա այդ մասին հայտ...
ԱՄՆ Սպիտակ տան ներկայացուցիչը` հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին
ԱՄՆ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, անդրադառնալո...
«Լեռնային Ղարաբաղն անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ». Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում գրել է. «Իրավական և քաղաքական իր ողջ պատմությամբ...