Մեդվեդևը սպառնացել է հրթիռային հարված հասցնել Հաագայի դատարանի վրա
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Միջազգային քրեական դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդեր տալու վերաբերյալ որոշումը։ Այս մասին գրել է թելեգրամյան ալիքում:
Նրա կարծիքով՝ ՄՔԴ որոշումը կհանգեցնի «միջազգային իրավունքի համար հրեշավոր հետեւանքների»։
«Որոշել են դատել միջուկային գերտերության նախագահին, որը չի մասնակցում ՄՔԴ-ին, նույն հիմքերով, ինչ ԱՄՆ-ն և այլ երկրները:..Պարզ է, որ գործնական արժեք չկա, բայց շնորհակալություն հիշելու համար: Իսկ ահա միջազգային իրավունքի հետևանքները հրեշավոր կլինեն: Ի վերջո, սա հիմքերի, իրավունքի սկզբունքների փլուզում է։ Միջազգային հարաբերությունների ողջ համակարգի մռայլ անկում է սպասվում: Վստահությունը սպառվել է»,-գրել է Մեդվեդևը։
ՄՔԴ-ի գրեթե զրոյական իշխանությունը «սպանվեց» արդեն այն ժամանակ, երբ դատարանը ոչինչ չկարողացավ անել ԱՄՆ-ի հանցագործությունները Աֆղանստանում և Իրաքում հետաքննելու համար, հիշեցրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
Նրա կարծիքով, «ՄՔԴ դատավորները իզուր են խանդավառվել»՝ ձեռք բարձրացնելով «միջուկային գերտերության վրա»։
«Ավա՜ղ, պարոնայք, բոլորը քայլում են Աստծո և հրթիռների տակ: Միանգամայն հնարավոր է պատկերացնել Հյուսիսային ծովից՝ ռուսական նավից հիպերձայնային Օնիքս հրթիռի նպատակային օգտագործումը Հաագայի դատարանի վրա: Այն չի կարող խոցվել, ավաղ: Եվ դատարանը միայն թշվառ միջազգային կազմակերպություն է, ոչ թե ՆԱՏՕ-ի երկրների բնակչությունը, հետևաբար, նրանք պատերազմ չեն սկսի, նրանք կվախենան և ոչ ոք դրա համար չի զղջա»,- նկատել է ԱԽ փոխնախագահը՝ դատավորներին կոչ անելով «զգույշ լինել» և նայել երկինք»։