Կադիրովը խոսել է Չեչնիայի պատմության գլխավոր իրադարձության մասին
Չեչնիայի Սահմանադրության ընդունումը հանրապետության պատմության գլխավոր իրադարձությունն է, որը մեր կյանքը բաժանել է «առաջ և հետոյի», - գրել է տարածաշրջանի ղեկավար Ռամզան Կադիրովը թելեգրամյան իր ալիքում։
2003 թվականի մարտի 23-ին Չեչնիայում տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի ժամանակ ընդունվեց հանրապետության սահմանադրությունը։ Նոր սահմանադրության վրա աշխատանքներն իրականացվել են Չեչնիայի սահմանադրական հանձնաժողովի կողմից և ավարտվել 2002 թվականի հուլիսի 10-ին։ Հիմք է ընդունվել հանրապետության վարչակազմի ղեկավար Ախմաթ Կադիրովի առաջարկած տարբերակը։
«Չեչնիայի Հանրապետության Սահմանադրության ընդունումը, իհարկե, մեր պատմության ամենակարեւոր իրադարձությունն է: Այս օրը մեր կյանքը բաժանեց առաջ և հետոյի, ամրապնդեց տարածաշրջանի դիրքերը՝ որպես ուժեղ տերության մաս, և որոշեց հետագա զարգացման վեկտորը։ Հանրաքվեի անցկացման որոշումը, որը շատերի համար կասկածելի էր, համախմբեց հուսահատ ժողովրդին։ Արդյունքները ցրեցին բոլոր հակասությունները»,- գրել է Կադիրովը։
Նա հիշեցրել է նաև, որ ավազակների՝ ժողովրդին ահաբեկելու փորձերը վերածվեցին իսկական ընդվզման։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն` հայ զինծառայողի ադրբեջանական կողմում հայտնվելու մասին
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնո...
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով Հայաստան կժամանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալի Բաղերին երկօրյա այցով ժամանելու է Հայաստան։ Նա այդ մասին հայտ...
ԱՄՆ Սպիտակ տան ներկայացուցիչը` հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին
ԱՄՆ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, անդրադառնալո...
«Լեռնային Ղարաբաղն անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ». Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում գրել է. «Իրավական և քաղաքական իր ողջ պատմությամբ...