Չինաստանն ու Ռուսաստանը կարևոր դեր են խաղում միջազգային հարցերում. Սի Ծինփինը
Այսօրվա անհանգիստ աշխարհում Չինաստանը վճռական է Ռուսաստանի հետ պահպանելու ՄԱԿ-ի վրա կենտրոնացած միջազգային համակարգն և պաշտպանելու աշխարհակարգը՝ հիմնված միջազգային իրավունքի վրա: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Մոսկվա ժամանելուն պես:
«Խաղաղությունից հեռու աշխարհում Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ վճռականորեն պաշտպանել ՄԱԿ-ի վրա կենտրոնացած միջազգային համակարգը, պաշտպանել աշխարհակարգը՝ հիմնված միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերի վրա, որոնք իրենց հերթին հիմնված են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների վրա, հավատարիմ մնալ իսկական բազմակողմանիությանը, խթանել աշխարհում բազմաբևեռությունը և միջազգային հարաբերությունների ժողովրդավարացումը, նպաստել գլոբալ կառավարման զարգացմանն ավելի արդար և ռացիոնալ ուղղությամբ»,- ասել է Սին։
Նրա խոսքով՝ Չինաստանն ու Ռուսաստանը՝ որպես խոշոր տերություններ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, կարևոր դեր են խաղում միջազգային հարցերում։
Պեկինը և Մոսկվան լավ հարևաններ են և վստահելի գործընկերներ, ասել է Սի Ծինփինը։
«Ես շատ ուրախ եմ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով պետական այցով վերադառնալ մեր մերձավոր հարևան երկիր։ Չինաստանի կառավարության և ժողովրդի անունից անկեղծ ողջույններ և բարեմաղթանքներ եմ հայտնում կառավարությանն ու ժողովրդին։ Չինաստանը և Ռուսաստանը լավ հարևաններ են և հուսալի գործընկերներ, որոնք կապված են լեռներով և գետերով», - ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով Հայաստան կժամանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալի Բաղերին երկօրյա այցով ժամանելու է Հայաստան։ Նա այդ մասին հայտ...
ՀՀ ՊՆ-ն` հայ զինծառայողի ադրբեջանական կողմում հայտնվելու մասին
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնո...
ԱՄՆ Սպիտակ տան ներկայացուցիչը` հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին
ԱՄՆ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, անդրադառնալո...
Փաշինյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
Փաշինյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ քննարկել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակը։ Վա...