Այսօրվա հանդիպումն անցել է անկեղծ ու վստահելի միջավայրում. Միրզոյան
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և այդ համատեքստում շարունակվում է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ` անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։
«Այսօրվա հանդիպումն անցել է անկեղծ ու վստահելի միջավայրում։ Մենք քննարկել ենք երկկողմանի համագործակցության, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության թեմատիկային առնչվող հարցերը։ Արձանագրել ենք, որ հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունները բարձր մակարդակի վրա են։ Շարունակվում է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը»,– նշեց Միրզոյանը։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է 2 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների սերտ փոխգործակցությունը, որի հետագա առաջխաղացմանը միտված է ստորագրված երկամյա միջգերատեսչական խորհրդատվությունները։ Անդրադարձ է կատարվել նաև ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և այլ տարածաշրջանային, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համատեղ փոխգործակցությանը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով Հայաստան կժամանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալի Բաղերին երկօրյա այցով ժամանելու է Հայաստան։ Նա այդ մասին հայտ...
ՀՀ ՊՆ-ն` հայ զինծառայողի ադրբեջանական կողմում հայտնվելու մասին
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնո...
ԱՄՆ Սպիտակ տան ներկայացուցիչը` հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին
ԱՄՆ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, անդրադառնալո...
Փաշինյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
Փաշինյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ քննարկել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակը։ Վա...