Ղազախստանը նոր խորհրդարան է ընտրում. Նազարբաևը վիրահատությունից հետո առաջին անգամ հանրության առջև է երևացել
Ղազախստանում այսօր տեղի են ունենում խորհրդարանի մաժիլիսի (ստորին պալատի) և մասլիխաթների ( տեղական ներկայացուցչական մարմինների) պատգամավորների ընտրություններ։ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն արդեն քվեարկել է մաժիլիսի պատգամավորների ընտրություններում, հաղորդում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը սրտի վիրահատությունից հետո առաջին անգամ երևացել է հանրությանը, մասնակցել է Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) և տեղական ներկայացուցչական մարմինների պատգամավորների արտահերթ ընտրությունների քվեարկությանը։
Ընտրություններ անցկացվում են Ղազախստանում և արտերկրում բացված ավելի քան 10,2 հազար ընտրատեղամասերում։ 19,7 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Ղազախստանում ընտրողները գերազանցում են 12,3 միլիոնը։
Ութերորդ գումարման խորհրդարանը, ի տարբերություն նախորդների, կընտրվի խառը համակարգով՝ պատգամավորների 70%-ը կանցնի կուսակցական ցուցակներով, մնացած 30%-ը՝ միամանդատ ընտրատարածքներով։ Ընդհանուր առմամբ պետք է ընտրվի մաժիլիսի 98 պատգամավոր՝ 69-ը կուսակցական ցուցակներից, 29-ը՝ միամանդատ ընտրատարածքներից։
Նախկինում պալատի ընտրություններն անցկացվում էին համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով։
Նմանատիպ հոդվածներ
Կարևոր է հանդիպումը մեր երկրներն իրար դեմ հանելու Արևմուտքի անամոթ փորձերի ֆոնին. ՌԴ ԱԳՆ-ն` Միրզոյան-Լավրով հանդիպման մասին
ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է մարտի 20-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ...
Հաագայի դատարանը Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել
Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բե...
Միրզոյանի պատասխանը` ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների մասին հարցին
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա։ Այսպես է նա պատաս...
Թուրքիան որոշում է կայացրել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման գործընթացը սկսելու մասին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան տեսել է Ֆինլանդիայի անկեղծ քայլերը ՆԱՏՕ-ին անդամակցելու...